Գրանցվել ՃՈ քննությանը

Գրանցվել ՃՈ քննությանը կարող եք հետևյալ հղումով՝ https://roadpolice.am/hy/hqb

Ճանապարհային ոստիկանության թեժ գիծ՝ 📞 060838302

Օգտակար խորհուրդներ քննության վերաբերյալ

Տեսական քննության պետական տուրքը արժի՝ 3 000 ՀՀ դրամ:

Գործնական քննության պետական տուրքը արժի՝ 13 000 ՀՀ դրամ:

Վարորդական իրավունքի վկայականի պետական տուրքը արժի՝ 12 000 ՀՀ դրամ:

Հիշեցում՝

-Տեսական քննության ժամանակ ձեզ կնկարեն, որն էլ հետագայում կլինի ձեր վարորդական իրավունքի վկայականի նկարաը:

-Յուրաքանչյուր քննության ժամանակ ձեզ մոտ ունեցեք մանր՝ 300 ՀՀ դրամ, քանի որ տերմինալներով, կամ բանկում վճարելու ժամանակ ձեզանից գանձվելու է ՝ միջնորդավճար:

-Տեսական քննության ժամանակ օպտիկական ակնոցներով  ներկայանալու դեպքում՝ անհրաժեշտ է ձեզ հետ ունենալ բժշկական հաստատությունից (պոլիկլինիկայից) տեղեկանք՝ տեսողության վերաբերյալ: