Տոմս 9by adminin Քննական թեստերon Posted on 17 Հուլիսի, 202417 Սեպտեմբերի, 2024 1234567891011121314151617181920 Տոմս 9 1 / 20 Տոմսի N: Տոմս 9 Ճանապարհային նշանների, գծանշման և բաժանարար գոտու բացակայության դեպքում վարորդները երկկողմ երթևեկությամբ ճանապարհների երթևեկելի մասում գտնվող ճանապարհային կառույցների տարրերը պետք է շրջանցեն՝ Աջ կողմից: Ձախ կողմից: 2 / 20 Տոմսի N: Տոմս 9 «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ մեխանիկական տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է իր մոտ ունենալ՝ Տվյալ կարգի տրանսպորտային միջոցը վարելու վարորդական վկայականը և տրանսպորտային միջոցի հաշվառման փաստաթղթերը: Լիազորագիր՝ այլ անձին պատկանող տրանսպորտային միջոցը վարելու դեպքում: Թվարկած բոլոր փաստաթղթերը: 3 / 20 Տոմսի N: Տոմս 9 Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե՝ Բեռնատար ավտոմոբիլում բացակայում է բժշկական դեղատուփը: Առջևի մասում տեղադրված են սպիտակ գույնի լուսանդրադարձնող հարմարանքներ: Երկու դեպքում էլ: 4 / 20 Տոմսի N: Տոմս 9 Նշաններից ո՞րն է պարտադրում զիջել ճանապարհը հատվող ճանապարհով ընթացող տրանսպորտային միջոցներին: Նշան 1: Նշան 2: Նշան 3: Նշան 4: Նշան 5: 5 / 20 Տոմսի N: Տոմս 9 Խաչմերուկն առաջինը կանցնի՝ Կանաչ ավտոմոբիլը: Կարմիր ավտոմոբիլը: Կապույտ ավտոմոբիլը: 6 / 20 Տոմսի N: Տոմս 9 Ի՞նչ է նշանակում լուսացույցի դեղին և կարմիր գույների ազդանշանների զուգակցումը: Թույլատրվում է սկսել երթևեկությունը: Արգելվում է երթևեկությունը և տեղեկացնում կանաչ ազդանշանի առաջիկայում միանալու մասին: Խաչմերուկին մոտենում է հատուկ ձայնային ազդանշան և առկայծող փարոսիկներ միացրած տրանպորտային միջոց: 7 / 20 Տոմսի N: Տոմս 9 Վարորդը որտե՞ղ պետք է կանգնեցնի տրանսպորտային միջոցն այս գծանշման առկայության դեպքում: Գծանշման մոտ: Գծանշման վրա: Գծանշումից ոչ պակաս, քան 5 մ հեռավորության վրա: 8 / 20 Տոմսի N: Տոմս 9 Ինչպիսի՞ առավելագույն արագությամբ կարող է իրականացվել քարշակումը տվյալ պայմաններում: 30 կմ/ժ: 50 կմ/ժ: 70 կմ/ժ: 80 կմ/ժ: 9 / 20 Տոմսի N: Տոմս 9 Ո՞ր տրանսպորտային միջոցի վարորդը պետք է զիջի ճանապարհը: Շտապ օգնության ավտոմոբիլի վարորդը: Թեթև մարդատար ավտոմոբիլի վարորդը: 10 / 20 Տոմսի N: Տոմս 9 Ավտովթարի դեպքում առաջին հերթին պետք է՝ Տուժածին բերել հարմար դիրքի: Զննել դեպքի վայրը և ապահովել անվտանգությունը: Ստուգել տուժածի մոտ ուժեղ արյունահոսությունների առկայությունը: Տեղափոխել տուժածին մեքենայից: 11 / 20 Տոմսի N: Տոմս 9 Ո՞ր ուղղությամբ է արգելվում երթևեկությունը: Միայն դեպի ձախ: Միայն դեպի աջ: Ուղիղ և դեպի ձախ: Բոլոր ուղղություններով: 12 / 20 Տոմսի N: Տոմս 9 «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ երթևեկության գոտի է համարվում՝ Երթևեկելի մասի գծանշված երկայնական գոտին, որի լայնությունը բավարար է տրանսպորտային միջոցների մեկ շարքով երթևեկության համար: Երթևեկելի մասի գծանշված, կամ չգծանշված երկայնական գոտին, որի լայնությունը բավարար է տրանսպորտային միջոցների մեկ շարքով երթևեկության համար: 13 / 20 Տոմսի N: Տոմս 9 Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե՝ Կողային կցորդով մոտոցիկլում բացակայում է բժշկական դեղատուփը: Անսարք է քարշակի հենակցման հարմարանքը: Երկու դեպքում էլ: 14 / 20 Տոմսի N: Տոմս 9 Թույլատրվու՞մ է արդյոք ավտոբուսի վարորդին վազանց կատարել այս նշանի ազդման գոտում: Թույլատրվում է բոլոր դեպքերում՝ վազանցի կանոնները պահպանելով: Չի թույլատրվում: Թույլատրվում է, եթե վազանցվող տրանսպորտային միջոցի արագությունը չի գերազանցում 30 կմ/ժ: 15 / 20 Տոմսի N: Տոմս 9 Ո՞ր տրանսպորտային միջոցի վարորդը պետք է զիջի ճանապարհը: Ավտոբուսի վարորդը: Մոտոցիկլի վարորդը: 16 / 20 Տոմսի N: Տոմս 9 Ո՞ր նկարում է վարորդը ճիշտ կատարում շրջադարձը: Ձախ նկարում: Աջ նկարում: 17 / 20 Տոմսի N: Տոմս 9 Ի՞նչ է նշանակում այս գծանշումը: Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար նախատեսված երթևեկության գոտի: Հատուկ նշանակության ավտոմոբիլների համար նախատեսված երթևեկության գոտի: Ցույց է տալիս երթևեկության այն գոտիների սահմանները, որտեղ իրականացվում է դարձափոխային կարգավորում: 18 / 20 Տոմսի N: Տոմս 9 Թույլատրվու՞մ է արդյոք ճկուն կամ կոշտ կցիչով քարշակման դեպքում մարդկանց փոխադրումը քարշակվող մեխանիկական տրանսպորտային միջոցում: Թույլատրվում է՝ ավտոբուսում և տրոլեյբուսում: Թույլատրվում է՝ միայն մարդատար ավտոմոբիլում: Թույլատրվում է՝ բեռնատար ավտոմոբիլի թափքում և թեթև մարդատար ավտոմոբիլում: Թույլատրվում է՝ բեռնատար ավտոմոբիլի խցիկում և թեթև մարդատար ավտոմոբիլում: Արգելվում է: 19 / 20 Տոմսի N: Տոմս 9 Կապույտ ավտոմեքենան խաչմերուկը կանցնի՝ Առաջինը: Երկրորդը: Երրորդը: Վերջինը: 20 / 20 Տոմսի N: Տոմս 9 Եթե տուժածի վերքի մեջ օտար մարմին կա, ապա օգնություն ցուցաբերելիս պետք է՝ Հեռացնել օտար մարմինը վերքից: Թողնել վնասված մասն արյունահոսի: Ապահովել օտար մարմնի անշարժ վիճակը: Սպիրտով մշակել վերքի տարածքը: 0% Restart quiz Գրառումների նավարկումը ← Տոմս 8Տոմս 10 →