Տոմս 22by adminin Քննական թեստերon Posted on 4 Օգոստոսի, 202417 Սեպտեմբերի, 2024 1234567891011121314151617181920 Տոմս 22 1 / 20 Տոմսի N: Տոմս 22 Այս նշաններից ո՞րն է համարվում տրանսպորտային միջոցի ճանաչման նշան։ Նշան 1։ Նշան 2։ Նշան 3։ 2 / 20 Տոմսի N: Տոմս 22 Կարմիր ավտոմոբիլը խաչմերուկը կանցնի՝ Երկրորդը` կապույտի հետ միաժամանակ։ Երկրորդը` դեղինից հետո։ Երրորդը` կանաչից և դեղինից հետո։ 3 / 20 Տոմսի N: Տոմս 22 Դեղին ավտոմոբիլը խաչմերուկը կանցնի՝ Առաջինը։ Երկրորդը։ Երրորդը։ Վերջինը։ 4 / 20 Տոմսի N: Տոմս 22 Ո՞ր տրանսպորտային միջոցների վարորդներն են սխալ կանգառ կատարել ուղևորների իջեցնելու համար։ Թեթև մարդատար ավտոմոբիլի վարորդը։ Մոտոցիկլի վարորդը։ Ավտոբուսի վարորդը։ Մոտոցիկլի և ավտոբուսի վարորդները։ Բոլոր վարորդները։ 5 / 20 Տոմսի N: Տոմս 22 Առանց ծածկույթի հողային ճանապարհի վրա, անմիջապես խաչմերուկից առաջ, ծածկույթով հատվածի առկայությունն արդյոք այդ ճանապարհը դարձնու՞մ է հատվողին հավասարազոր։ Ոչ։ Այո։ 6 / 20 Տոմսի N: Տոմս 22 Ո՞ր նկարում են պատկերված երթևեկության թույլատրելի ուղղությունները։ Ձախ նկարում։ Մեջտեղի նկարում։ Աջ նկարում։ Մեջտեղի և աջ նկարներում։ 7 / 20 Տոմսի N: Տոմս 22 Եթե լուսացույցի ազդանշանների նշանակությունները հակասում են առավելության նշանների պահանջներին, ապա վարորդները պետք է ղեկավարվեն՝ Նշանների պահանջներով։ Լուսացույցի ազդանշաններով։ 8 / 20 Տոմսի N: Տոմս 22 Ո՞ր պատասխանում է ճիշտ նշված անցման հերթականությունը։ Մոտոցիկլը, ավտոբուսը, բեռնատար ավտոմոբիլը։ Ավտոբուսը, մոտոցիկլը, բեռնատար ավտոմոբիլը։ Ավտոբուսը, բեռնատար ավտոմոբիլը, մոտոցիկլը։ 9 / 20 Տոմսի N: Տոմս 22 Թույլատրվու՞մ է արդյոք վարորդին շարունակել երթևեկությունը լուսացույցի դեղին ազդանշանը միանալու, կամ կարգավորողի ձեռքը բարձրացնելու դեպքում։ Արգելվում է։ Թույլատրվում է, եթե վարորդը հնարավորություն չունի կանգնել՝առանց կտրուկ արգելակման։ 10 / 20 Տոմսի N: Տոմս 22 Կարգավորողն ազդանշան տալիս է սուլիչով՝ Միայն այն դեպքում, երբ պահանջում է կանգնեցնել տրանսպորտային միջոցը։ Երթևեկության մասնակիցների ուշադրությունն իր վրա հրավիրելու համար։ 11 / 20 Տոմսի N: Տոմս 22 Ո՞ր տրանսպորտային միջոցի երթևեկությունն է արգելում այս ճանապարհային նշանը։ Մեխանիկական տրանսպորտային միջոցների։ Միայն ավտոմոբիլների։ Միայն թեթև մարդատար ավտոմոբիլների։ 12 / 20 Տոմսի N: Տոմս 22 Նշաններից ո՞րն է ցույց տալիս արգելքի շրջանցումն աջից կամ ձախից։ Նշան 1։ Նշան 2։ Նշան 3։ Նշան 4։ Նշան 5։ 13 / 20 Տոմսի N: Տոմս 22 Տրանսպորտային միջոցները խաչմերուկը կանցնեն հետևյալ հերթականությամբ՝ Թեթև մարդատար ավտոմոբիլը, ավտոբուսը, տրամվայը։ Տրամվայը, ավտոբուսը, թեթև մարդատար ավտոմոբիլը։ Տրամվայը, թեթև մարդատար ավտոմոբիլը, ավտոբուսը։ 14 / 20 Տոմսի N: Տոմս 22 Ո՞ր տրանսպորտային միջոցի վարորդը պետք է զիջի ճանապարհը։ Թեթև մարդատար ավտոմոբիլի վարորդը։ Ավտոբուսի վարորդը։ 15 / 20 Տոմսի N: Տոմս 22 «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ տրանսպորտային միջոցի թույլատրելի առավելագույն զանգված է համարվում՝ Լրակազմված և լիցքավորված տրանսպորտային միջոցի առավելագույն զանգվածը։ Վարորդով, ուղևորներով և բեռով բեռնված, լրակազմված ու լիցքավորված տրանսպորտային միջոցի զանգվածը, որն արտադրող կազմակերպությունը սահմանել է որպես առավելագույն թույլատրելի։ Վարորդով, ուղևորներով և բեռով բեռնված տրանսպորտային միջոցի զանգվածը, որն արտադրող կազմակերպությունը սահմանել է որպես առավելագույն թույլատրելի։ 16 / 20 Տոմսի N: Տոմս 22 Թույլատրվու՞մ է արդյոք տվյալ իրադրությունում ավտոգնացքի վարորդին անցնել կամուրջի վրայով։ Թույլատրվում է։ Արգելվում է։ 17 / 20 Տոմսի N: Տոմս 22 «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոց է համարվում՝ Կանգառի կետեր (կանգառներ) ունեցող, երթուղիներով շարժվող, ուղևորներ և (կամ) ուղեբեռներ տեղափոխող տրանսպորտային միջոցը (տրամվայ, տրոլեյբուս, ավտոբուս), ինչպես նաև թեթև մարդատար տաքսի ավտոմոբիլը։ Կանգառի կետեր (կանգառներ) ունեցող, երթուղիներով շարժվող, ուղևորներ և (կամ) ուղեբեռներ տեղափոխող տրանսպորտային միջոցը (տրամվայ, տրոլեյբուս, ավտոբուս)։ Զբոսաշրջային երթուղով շարժվող, ուղևորներ և (կամ) ուղեբեռներ տեղափոխող տրանսպորտային միջոցը։ 18 / 20 Տոմսի N: Տոմս 22 Պարտավո՞ր է արդյոք վարել սովորողն ուսումնական վարման ժամանակ ամրակապվել անվտանգության գոտիներով։ Պարտավոր է։ Պարտավոր չէ։ Պարտավոր չէ, եթե դա դժվարացնում է ավտոմոբիլի ղեկավարելը։ Պարտավոր չէ, եթե թույլատրում է վարել սովորեցնողը։ 19 / 20 Տոմսի N: Տոմս 22 Թույլատրվու՞մ է ավտոբուսների կայանումը բնակելի գոտիներում և բակային տարածքներում։ Արգելվում է։ Թույլատրվում է` դրա համար նախատեսված տեղերում։ Թույլատրվում է։ 20 / 20 Տոմսի N: Տոմս 22 «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ կանգառ է համարվում՝ Տրանսպորտային միջոցն անշարժ վիճակի բերելը` կապված ուղևորի պահանջի հետ։ 5 րոպեից ավելի ժամանակով տրանսպորտային միջոցն անշարժ վիճակի բերելը, եթե դա կապված չէ ուղևորների նստեցման, իջեցման կամ տրանսպորտային միջոցի բեռնման, բեռնաթափման հետ։ Մինչև 5 րոպե կամ ուղևորի նստելու, իջնելու և (կամ) տրանսպորտային միջոցը բեռնելու, բեռնաթափելու համար անհրաժեշտ ժամանակով տրանսպորտային միջոցն անշարժ վիճակի բերելը։ 0% Restart quiz Գրառումների նավարկումը ← Տոմս 21Տոմս 23 →